Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Երևանում. բախվել են «Բենթլի»-ն, «Կռայսլեր»-ն ու «Նիսսան Մաքսիմա»-ն. կա զոհ

Մարտ 03,2013 23:15

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Բենթլի» մակնիշի առանց համարանիշի, «Կռայսլեր» մակնիշի 80 QՕ 777 և «Նիսան Մաքսիմա» մակնիշի 28 ՕՕ 376 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես shamshyan.com-ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո դեռևս չպարզված հանգամանքներում նշված ավտոմեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ում քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Մինչ ոստիկանների ժամանումը, ինչ-որ երիտասարդներ «Բենթլի»-ի վրայից հանել են համարանիշները, որոնք, ըստ ֆոտոլրագրողի, եղել են 77 777, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Մանրամասները՝ քիչ ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031