Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին փողոցում թռչկոտելիս տեսնելով՝մի՛ շտապեք զարմանալ

Մարտ 05,2013 17:01 Share
Աջակցեք aravot.am-ին


Ռուսական հին անեկդոտ կա. ռուս մասնագետները հայտնագործում են ամենագնաց, որը կարող է անցնել ամեն տեսակի ճանապարհներով։ Նայում են միջազգային փորձագետները ռուսական ամենագնացին և ասում.«Ինչեր ասես՛ չեն մտածի ռուսները, միայն թե ճանապարհները չվերանորոգեն»:
Փողոցների աննախանձելի վիճակով աչքի է ընկնում նաև մեր հանրապետության երկրորդ քաղաքը… Այս դեպքում՝ առանց կատակի։
Այս օրերին գյումրեցիներին փողոցում թռչկոտելիս տեսնելով, մի՛ շտապեք զարմանալ։ Ուրախությունից չէ։ Փողոցներում և մայթերում լճացած ցեխաջրերից խույս տալու փորձեր են, որպես կանոն՝ ապարդյուն։ Այսպիսին է գարունը Գյումրիում:«Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, մի մեքենա անցավ ու ցեխաջուրը ցայտեցրեց վրաս,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի բնակչուհի Գոհար Գրիգորյանը – շատ զայրացա վարորդի արարքից, բայց հետո մտածեցի՝ ախր իրենք ի՞նչ մեղավոր են, որ փողոցներում էս վիճակն է։ Հանգիստ քայլել չի լինում»:

Սա գարնանային «անակնակալների» սկիզբն է միայն։ Մի քանի օրից, երբ մայթերի ձյունն ամբողջությամբ հալվի, երևան կգա մեր համաքաղաքացիների կողմից անփութորեն այս ու այն կողմ նետված աղբը։

‎

PrevPhoto
NextPhoto

Անուշ     Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել