Լրահոս
Օրվա լրահոսը

Հարթաշենի գյուղապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մարտ 07,2013 13:54

ՀՀ գլխավոր դատախազություն. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Նույն արարքը Ազատ Ղուկասյանը  կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով`  դատարանի` օրինական  ուժի  մեջ  մտած  դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031