Լրահոս
Օրվա լրահոսը

20 միլիոն դրամ` ազգային փոքրամասնություններին

Մարտ 13,2013 21:49

Կառավարությունն ամենաշատը ուկրաինացիներին փող կտա

 

Հայաստանի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին կառավարությունը 20 միլիոն դրամ կհատկացնի: Այս մասին վաղը կառավարությունն իր հերթակական նիստում որոշում կկայացնի:

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը՝ գումարը բաշխվելու է նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների միջեւ: Այս կազմակերպություններին տրամադրվող գումարը, ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթի, օգտագործվում է ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման նպատակով:

Ըստ այդմ` ասորիների «Աթուռ» ասոցիացիային կտրամադրվի 409.000  դրամ, նույնքան գումար էլ`«Ասորական«Աշուր» երիտասարդական կենտրոնին, բելառուսների համայնքի «Բելառուս» հ/կ-ին`818.000 դրամ, «Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպությանը`818.000 դրամ, «Եզդիների ազգային միությանը»` 409.000, «Եզդիների ազգային կոմիտեին»` եւս 409.000  դրամ: Հունական հասարակական կազմակերպությունների միությանը կառավարությունը կտրամադրի 818.000 դրամ, նույն ծավալի գումար կտրվի նաեւ  «Հայաստանի հրեական համայնքին»: «ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամին կփոխանցվի նույնպես  818.000 դրամ,  վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական հ/կ-ին` 818.000, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիային`820.000, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»`818.000 դրամ:

Ի դեպ, «Ուկրաինա» ֆեդերացիայի հաշվեհամարին բացի նշված 820 հազար դրամից՝ կմուտքագրվի եւ 10 մլն դրամ՝ ծրագրերի ֆինանսավորման եւ 1 մլն դրամ՝ ընդհանուր ծախսերի համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031