Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլ Հովքում. դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

Մարտ 13,2013 22:13

Մրցույթ  է հայտարարվել ուսուցչի ոչ թափուր տեղի համար:

 

Մարտի 13-ին  Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել:  Այդ կերպ դպրոցի ուսուցիչներն իրենց  բողոքն են արտահայտել  դպրոցի անգլերենի  ուսուցչի տեղի համար մարտի 15-ին մրցույթ անցկացնելու մասին  դպրոցի կառավարման խորհրդի որոշման դեմ:  Մրցույթի  վերաբերյալ  հայտարարությունը տպագրվել է մարզային «Տավուշ» թերթում, որը փաստացի մարզպետարանի պաշտոնաթերթն է:

Խնդիրն այն է, որ դպրոցի անգլերենի ուսուցչի տեղը թափուր չէ, անգլերենի ուսուցչուհի  Աննա  Ղավալյանը մեզ հայտնեց, որ դպրոցի տնօրեն Արսեն Ուլիխանյանը  սուբյեկտիվ պատճառներով ցանկանում է  աշխատանքից ազատել իրեն: Հովքի դպրոցի ուսուցիչները  մրցույթ անցկացնելու  որոշման դեմ բողոքելով՝ մարտի 11-ին եւս դասադուլ էին արել:  Նրանք  բողոքի նամակ են ուղարկել Տավուշի մարզպետարան: Մեր տեղեկություններով՝ այդ ամենի  արդյունքում մարտի 15-ին  նախատեսված մրցույթը չի կայանալու, Արսեն ՈՒլիխանյանն էլ  տնօրենի պաշտոնից հրաժարական է  տվել: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Ղավալյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031