Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր Հռոմի Պապը Արգենտինայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբներից մեկի երկրպագուն է

Մարտ 14,2013 11:46 Share

Արգենտինայի «Սան-Լորենսո»  ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքէջով շնորհավորել է երեկ երեկոյան Հռոմի Պապ ընտրված իր հայրենակից Խորխե Բերգոլյոյին:

Այս մասին տեղեկացնում է «Еврофутбол»-ը եւ ավելացնում, որ վերջին հազարամյակում առաջին ոչ եվրոպացի պանտիֆիկը, որ ընտրել է Ֆրանսիսկ Առաջին անունը, «Սան-Լորենսո» ՖԱ երկրպագուն է: Նախկին կարդինալն անցյալում հաճախել է սիրելի թիմի հանդիպումներին եւ մինչեւ հիմա պահում է ակումբի ֆանատների միության անդամատոմսը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել