Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են մեքենաներ

Մարտ 15,2013 13:09

Մարտի 14-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` 50-ամյակի հուշարձանի մոտ,  տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը:

Չպարզված հանգամաքներում բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Վարդան Սողոմոնյան) և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Արսեն Պողոսյան) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել Վ. Սողոմոնյանին և Ա. Պողոսյանին, իսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մինչ փրկարարների ժամանումը` ուղևորներ` 1978 թ. ծնված Կարեն Նազարյանը և 1965 թ. ծնված Հայկ Սևանյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031