Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 5 ամենաթանկ ընտանի կենդանիները

Մարտ 17,2013 20:07

Աշխարհի ամենաթանկ ձին, որը նաև ամենաթանկ ընտանի կենդանին է, համարվում է «Կանաչ կապիկ» տարօրինակ անունովը: Այն «Kentucky Derby» ձիասպորտի մրցույթի 2 հաղթողների ժառանգն է: Ձիու արժեքը գնահատվում է շուրջ 16 000 000$:

Տիբեթյան մաստիֆ – 582 000$:
Այս տեսակի շները  չունեն այն յուրահատուկ հոտը, որը սովորաբար գազազեցնում է այլ շներին: Լինում են հիմնականում շականակագույն  կամ սև գույնի: Նրանք հայտնի են որպես «հիանալի պահապաններ» և անգամ եղել են դեպքեր, երբ մաստիֆները սպանել են վագրեր՝ սեփական տիրոջը պաշտպանելու համար: Տիբեթյան մաստիֆի միջին արժեքը 582 հազար դոլար է:

2 (17)

 

Միսսի – 1 200 000$
Միսսին երեք տարեկան սև ու սպիտակ կով է: Այն այժմ համարվում է երբևէ վաճառված ամենաթանկ կովը: 2009 թ.-ին, հաղթելով մի մրցույթում, այն միանգամից գրավեց գնորդների ուշադրությունը: Միսսին վաճառվեց 2009 թվականի նոյեմբերին 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով:3 (16)

Սըր Լանսելոտ Անկոր – 115 000$
Լանսելոտ Անկոր անունուվ շունը ստեղծվել է մեռած Լանսելոտի ԴՆԹ-ի հիման վրա: Բանն այն է, որ երբ 2008 թվականին քաղցկեղից մեռավ Էդգար և Նինա Օտտոների սիրելի Լանսելոտ շունը, նրանք, մասնակցելով շների կլոնավորման համար Սան Ֆրանցիսկոյում «Բիո-Արթս»-ի կողմից կազմակերպված աճուրդին, 155 հազար դոլարով հաղթեցին այն: Արդյունքում կարողացան «վերադարձնել» իրենց սիրելի շանը:

4 (16)

Սպիտակ առյուծի ձագեր – 138 000$
Սպիտակ առյուծները հանդիպում են միայն Հարավային Աֆրիկայի վայրի բնության մեջ: Նրանք չեն կազմում առանձին ենթատեսակ և ըստ սպիտակ առյուծների պաշտպանության համաշխարհային միության տվյալներիч աշխարհում կա 300-ից ավելի քիչ այսպիսի առյուծ:5 (11)

Աղբյուրը` weirdlyodd.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031