Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ը ներկայացրեց Orange Blade III սմարթֆոնը

Մարտ 19,2013 23:56

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Blade-ը III՝ ընկերության առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում: Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնն ունի 4ԳԲ հիշողություն, որը կարելի է ավելացնել մինչև 32 ԳԲ:

5 ՄՊ տեսախցիկով այս սմարթֆոնը, որը հագեցած է MP3/MP4 նվագարկչով ու GPS-ով, կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից մեկին բաժանորդագրվելու դեպքում:

«Ուրախ ենք հեռախոսների մեր ընդարձակ պորտֆոլիոյում ներկայացնել նաև Orange Blade III-ը՝ գեղեցիկ, ժամանակակից, ոճային այս սմարթֆոնը, որը նախատեսված է ինչպես երիտասարդների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Orange-ի խանութներում Orange Care-ի մեր մասնագետները կօգնեն բաժանորդին սկսել օգտվել սմարթֆոնից, ծրագրային հավելվածներից ու բջջային ինտերնետից: Այն ստեղծված է Android օպերացիոն համակարգի հիման վրա, այնպես որ Orange Blade-ի օգտագործողների համար բաց կլինեն Play Store-ի բոլոր առաջարկները», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

 

Orange Blade III-ը կարելի է նաև ձեռք բերել առանց բաժանորդագրության, 90 000 դրամով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031