Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի կիրականացվի 86800 քմ մայթերի ասֆալտապատում

Մարտ 28,2013 18:51

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած  աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շարլ Ազնավուրի հրապարակ և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք և հետևել այդ վայրերում իրականացվող  սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ: Իսկ այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների  5080 քմ և  մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաև 86800 քմ մայթերի ասֆալտապատում:

«Ազնավուրի հրապարակի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը, վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր: Նշված տարածքները, որոնք երևանցիների համար հանգստի սիրելի վայրերն են, արդեն շատ շուտով բարեկարգ վիճակում կհանձնենք մեր քաղաքացիների տնօրինմանը: Զուգահեռաբար տարեկան ծրագրով բոլոր վարչական շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև մայթերի բարեկարգման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում անբարեկարգ մայթերի խնդիրն ամբողջությամբ դուրս կգա օրակարգից»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հետևել է նաև վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատաման աշխատանքների ընթացքին: Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:

Ի պատասխան բնակիչների գոհունակության, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հրազդանի կիրճ՝ մարզասեր երևանցիների կողմից սիրված «չռիկի» տարածք: Այցի առիթը քաղաքապետի կողմից մարզասեր երևանցիներին մարզական գույքի նվիրաբերումն էր: Նման խնդրանքով քաղաքապետին էին դիմել այս վայրում երկար տարիներ մարզվող երևանցիները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը, ինչպես նշում էին մարզասերները, անսպասելի արագ էր եղել:

Քաղաքապետի անակնկալ նվերից  հաճելիորեն տպավորված մարզասերներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ շատերին են խնդրել օժանդակել այս հարցում, սակայն հարցին լուծում տվեց հենց քաղաքապետը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031