Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» պատասխանում է Սերժ Սարգսյանին. «Այդ ճանապարհից հետ չենք կանգնելու»

Մարտ 28,2013 19:40

rubik hakobyanՐաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահեցնում է, որ այսպես անգործության չի մատնվելու՝ գործի է գնալու:

 

Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քաղաքացիական բաց խորհրդի նիստին անդրադարձավ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հնարավոր երկխոսությանը, մասնավորապես՝ նախագահի եւ նրա մամուլի խոսնակի պնդմանը, որ հանդիպումը լինի նախագահի նստավայրում:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Իմ պորտը Գերագույն խորհրդում չեն կտրել, չնայած 4 անգամ պատգամավոր եմ եղել: Ի՞նչ է նշանակում միայն նախագահի նստավայրում: Ի՞նչ է  նշանակում ասել, որ նախագահը չպետք է գնա փողոցում հանդիպում անի: Դրանց պետք է դուրս բերել նախագահի շրջապատից, որովհետեւ բոբիկ են եկել քաղաքականություն: Եթե գտնում եք, որ պետք է պատին դեմ առնել մեր մոտեցումները, մենք այդ ճանապարհը գիտենք: Հաղթողը միակողմանի չի լինում, եթե հաղթում է, պետությունը պետք է լինի: Մենք ասում ենք նորմալ, քաղաքավարի լուծենք այս հարցը: Եթե չի բավարարում այդ պահանջը, որ երկխոսությամբ լուծվի, մենք այդ ճանապարհը գիտենք եւ հայտարարում ենք, որ այդ ճանապարհից հետ չենք կանգնելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ամփոփելով թվով 10-րդ եւ վերջին նիստը, ասաց, որ շարժման, հացադուլ-կեղծիքադուլի հետ կապված անեկդոտներ են հյուսվում այս օրերին: Նա մի դեպք պատմեց. «Մեկը մոտեցավ ինձ, կես կատակ, կես լուրջ ասաց՝ սա առաջին անգամ է, որ ժողովրդի քվեն վաստակած թեկնածուն փոխանակ գործ անի՝ անգործության է մատնված: Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք պիտի գնանք գործի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031