Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը արժանացել է եվրոպական դիպլոմ

Ապրիլ 04,2013 11:49 Share

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցը  նախարարության կողմից ներկայացվել է  եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին`   նախարարության ՙԲնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ ՊՀ-ի կողմից իրականացված  ՙԲնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` «Էմերալդ ցանցը» Հայաստանում՚  ծրագրի  շրջանակներում:

Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից` որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը:  Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ.  նոյեմբերի  ամսին   «ԲԾԻԳ»ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն   է ներկայացրել Հայաստանի հայտը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման  վերաբերյալ:

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի ՙՊահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի՚ փորձագետների խմբի հանդիպման ժամանակ  ներկայացվել է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին`«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին  համապատասխանելու  վերաբերյալ  անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի  փորձագետը  ՙԽոսրովի անտառ՚  արգելոցում  նախ` կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են  նախարարության,  արգելոցի, ՙ ԲԾԻԳ՚ ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա`  3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության,  ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Արդյունքում` պարոն Հ. Լեթյերի կողմից նոյեմբեր ամսին  «ԲԾԻԳ» ՊՀ  է ներկայացվել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակվել է մեր փորձագետների կողմից, կատարվել են լրացումներ ու հավելումներ, տրամադրվել են լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն  ս/թ. մարտի 26-ին ներկայացվել է   Եվրախորհրդի ՙՓորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին՚ :

Զեկույցից բխող     հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ  պայմանավորվածություններ  ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին  հրավիրվել և մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի ՙՓորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը՚ հավանություն է տվել  զեկույցին և կայացրել   որոշում`  ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու   կոնվենցիայի   բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո  դիպլոմի տրամադրման որոշումը  կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, հանձնվում է երկրում` եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:

Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է ՙԱնդրսահմանային միացյալ քարտուղարությանը՚ (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարևորվում է:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930