Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «էդ կուսակցակռիվը, աթոռակռիվը, ժողովրդին ծաղրելը, Նժդեհ կանչելը, խորանից ինչ-որ մի սուտ վկայություններ տալը հերիք է»

Ապրիլ 04,2013 12:25 Share

Raffi_04.04_2Ապրիլի 4-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում կայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նոյեմբերյանցիների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փաստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Ելույթ ունենալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր մարզային հանդիպումները կշարունակվեն մինչեւ  ապրիլի 5-ին , ժամը 18-ին Ազատության հրապարակում կայանալիք նախապատրաստական հավաքը:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց. «էդ կուսակցակռիվը, աթոռակռիվը, ժողովրդին ծաղրելը, հեգնելը, Նժդեհ կանչելը, խորանից ինչ-որ մի սուտ վկայություններ տալը հերիք է, Սարգսյան, Վեհափառ, Հովհաննիսյան, ժողովուրդը հաղթել է, միասին հարգենք ժողովրդի հաղթանակը: Սա իմը չէ, ոչ էլ ձեր պարտությունն է: Թարգեք այս աթոռակռիվը հանուն Հայաստանի, մեր իրավունքի,մեր սահմանադրության, մեր երեխաների: Էդ սահմանի վրա՝ հյուսիսից հարավ, որ մեր ժողովուրդը պահում է թշնամու դիմաց, այստեղ թշնամին նաեւ մեր ներսում է, եւ անտարբերությունը, մեր վախը, մեր սպառնալիքը, մեր կուսակցական կեղծ քարոզները դա մեր ներքին թշնամին է, իսկ փետրվարի 18-ին, դուք՝ հայրենակիցներ, հանեցիք այդ թշնամին մեր մեջից: Ասիք՝ չեմ վախենում, ես նոյեմբերյանցի եմ, ես տավուշցի եմ, ես հայաստանցի եմ, ես բերում եմ հաղթանակը մեր երկրին: Եվ ես պարտավոր եմ, եւ չկասկածեք խոսքիս,իմ կյանքի գնով պարտավոր եմ, որ այդ ձեր հաղթանակը,մեր հաղթանակը տեսնենք մեր երեխաների, մեր թոռնիկների համար: Ով ուզում է մեկնաբանի, թող մեկնաբանի: Ես պարոն Սարգսյանին ասում են՝ այս առավոտ բարի լույս: Սա լույսի, արեւի, բարեւի բանակ է, որ ապրիլի 9-ին հավաքվում է Ազատության հրապարակում՝ ժամը 11-ին, ձեզ եւս հրավիրում եմ, ազգային միասնության տոն լինի»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներին ներկա գտնվող Սասուն պապը նոյեմբերյանցիներին ասաց, որ եթե նրանք ավտոմեքենայով չեն կարողանում ապրիլի 9-ին Երեւան գալ, թող ձիերով գան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930