Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան.« Ապրիլը ձեր քվեով դառնալու է նաեւ հարություն եւ ապագա»

Ապրիլ 04,2013 14:18 Share

 Նա հույս հայտնեց, որ  ոստիկանները չեն փակի ճանապարհները

 Ապրիլի 4-ին Նոյեմբերյան քաղաքում կայացած հանդիպման  ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.  « Հիմա Դուք լավ գիտեք, որ ապրիլի 9-ին, ժամը 11-ին Հայաստանի ողջ ժողովուրդը, հայերը, ազգային փոքրամասնությունները, սփյուռքը, Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը  ի մի է գալիս, հանրագումարում Ազատության հրապարակով՝ ձեր եւ մեր կրած հաղթանակը ի կատար ածելու համար: Այս անգամ, հարգանք բոլոր նախորդներին, հաղթած    նախորդ  նախագահներին, մենք տանելու ենք մեր պայքարը մինչեւ ձեր պատգամի իրականացում եւ դրանում ոչ մի կասկած թող չլինի որեւէ մեկի մոտ»: Նա հավելեց. «Ապրիլը, որ  եղել է մեզ համար եղեռն եւ մահ, եւ հայրենիքի կորուստ, ապրիլը դառնալու է ձեր քվեով նաեւ հարություն եւ ապագա:  Եվ ապագան բերում ենք նաեւ Նոյեմբերյան, որովհետեւ դուք հավատալով ձեզ եւ ինձ, ես էլ՝ ձեզ, կազմում ենք այդ հզոր, խաղաղ, իրավական հավաքագրված  համազգային բանակը, որ ապրիլի 9-ին հավաքվելու է եւ ասելու է, որ սա մեր հայրենիքն է եւ մեր ապագան»: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը չի փակի  ավտոճանապարհները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930