Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ցավակցական հայտարարությունը

Ապրիլ 04,2013 18:16 Share

Ապրիլի 2-ին ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։

Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյեկտվեր նաեւ ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միեւնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետեւանք են ներկա կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի։

Հայ Ազգային Կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում կատարված ահաբեկչության առթիվ, ցավակցում Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին։

Հայ ազգային կոնգրես

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930