Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը Կարեն Անդրեասյանին հրավիրում է 1-օրյա շրջագայության

Ապրիլ 10,2013 16:59

Նա դժգոհում է այն խնդիրներից, որոնց առնչվում է երգչուհին

Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մի քանի հարց ուղղեց իր մասնագիտական ոլորտներից: Նախ նա հետաքրքրվեց, թե ինչքանով է արդարացի, որ կերպարվեստի արհեստանոցները հարկվում են կազինոների չափով: Նա դժգոհեց, որ ստեղծագործական տարածքներ չկան, յուղաներկերը շատ թանկացել են, արհեստանոցները ստիպված վաճառում են:

Շուշան Պետրոսյանը նաեւ երգչուհու իր ցավոտ հարցերը բարձրացրեց ՄԻՊ-ի առաջ՝ ասելով, որ չնայած «Կենդանի հնչողության մասին օրենքը» բարեփոխում էր, բայց այն պաշտպանեց միայն հանդիսատեսի իրավունքը, իսկ արտիստների համար տեխնիկական շատ խնդիրներ ստեղծեց. «Եղել են համերգներ, որտեղ ես Տրոցկու թվերի միկրոֆոնով եմ երգել: Այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, քանի որ կենդանի երգողներից եմ»:

Կարեն Անդրեասյանը  լսեց երգչուհուն եւ ասաց. «Ձեր հարցերն ինձ անհարմար վիճակի մեջ դրեցին: Մենք չենք պատկերացրել այդ բացթողումները: Ես հիմա ձեզնից եմ ծանոթանում, ընդունում ենք ի գիտություն»:

Շուշան Պետրոսյանը Կարեն Անդրեասյանին հրավիրեց իր հետ 1 օր շրջագայության ու ասաց. «Եթե գաք շրջագայության, կիմանաք այն բոլոր խնդիրները, որոնց առնչվում են երգիչները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930