Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները նախապատրաստում են գործադուլը

Ապրիլ 12,2013 16:29

Շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Ամենայն հավանականությամբ, գործադուլը տեղի կունենա մայիսին:

Հ.Ալումյանը դժվարացավ հայտնել, թե այս անգամ քանի փաստաբան կմասնակցի բողոքի ակցիային՝ անցյալ տարվա նման, թե ավելի փոքր կամ ավելի մեծ թվով փաստաբաններ, սակայն նշեց, որ կարևորը մասսայականությունը չէ, այլ հանրությանն իրենց դժգոհությունները հասցնելը:

Շուրջ մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը, փաստաբաններն անգամ դիմել էին բողոքի ակցիայի՝ դատադուլի, և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Ակցիայից հետո փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: Երկրի ղեկավարը հրավիրել էր խորհրդակցություն, որին առաջին անգամ այդ ֆորմատով մասնակցել էր Փաստաբանների պալատի նախագահը: Այդ ժամանակ էր, որ Պալատի նախագահը ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանից, որը ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները շտկելու ունակ վերջին դատական օղակն է:

Փաստաբանական կորպուսը արգելակել էր գործընթացը՝ սպասելով հետագա զարգացումներին, այս տարի ևս, մինչև ՀՀ նախագահի ընտրությունները փաստաբանները ձեռնպահ մնացին գործադուլ անցկացնելուց՝ գործընթացը անհարկի չքաղաքականացնելու մտավախությունից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930