Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Ժողովուրդ ջան, հերիք չէ՞ ձեզ ծրագրերով կերակրեն»

Ապրիլ 16,2013 22:57

«Ինձ ասում են՝ ինչի՞ քո ծրագրերից շատ չես խոսում: ժողովուրդ ջան, հերիք չէ՞ ձեզ ծրագրերով կերակրեն: Ամեն մեկը գալիս ա մի հատ նենց սիրուն ծրագիր ա ասում, որ մի հինգ օր մտածում ես, ուշքի չես գալիս, էս ինչ լավ կյանք են առաջարկում…Պետք է այդ ամենը կյանքի կոչել, եւ մենք դա անելու ենք, խոսքերս հիշեք»,- այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՕԵԿ-ականների հետ  հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Պարոն Երիցյանը բնակիչների հետ հանդիպման ընթացքում հասցրել է զարմանալ. «Հաճախ եմ հանդիպում մարդկանց  եւ տեսնում՝ ինչքան խնդիրներ կան ծառացած: Կան խնդիրներ, որոնք կարելի է  հենց տեղում լուծել, բայց տարիներ շարունակ խնդիրները չեն լուծվել…Էսքան ժամանակ ոչ մի թեկնածուի չեմ քննադատել, չեմ էլ քննադատելու, յուրաքանչյուրն ունի իր ծրագիրը, թող գան անեն: Բայց ես գտնում եմ, որ մենք կարող ենք անել ավելին: Տեսել ենք, որ Երեւանը եղել է լավը: Էսօր երեւանցին ամաչում է ասել՝ երեւանցի եմ»:

Պարոն Երիցյանը նաեւ կարեւորեց նոր աշխատատեղերի բացման հարցը. «Շատ բան չեմ ասում, բայց պետք է այնպես անենք, որ երեւանցին նորմալ կյանքով ապրի: Ինչ է նշանակում՝ մի քանի մոնոպոլիստներ կան,  եւ միջին բիզնեսը չի զարգանում, մենք չե՞նք կարողանում պայքարել, իհարկե կարողանում ենք»:

Հետո նախարարը նշեց  իր ղեկավարած նախարարությունում իր թիմի հետ հասած  մեծ հաջողությունները. « Այսօր մենք լավագույնների մեջ ենք: Երեք տարվա ընթացքում հասանք դրան, որ ամբողջ աշխարհում այդ մասին են խոսում: 35 երկրից եկել են մեր փորձն ուսումնասիրելու: Դա արել եմ իմ թիմի հետ միասին…նույն ոճը առաջարկում եմ՝ Երեւան քաղաքում անել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930