Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Դատախազությունը ստացել է Լևոն Զուրաբյանի հաղորդումը

Ապրիլ 30,2013 13:14 Share

Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել