Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին փոխելու մասին

Մայիս 03,2013 19:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, դրանցից մեկում ասված է. «Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.

Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ  ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից»:

Իսկ երկրորդում ասված է.«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ»:

Լուսանկարում՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: