
Հարցին՝ ամենակարեւոր քայլի ժամանակ ձեր տիկնոջ հետ եք գնում, քվեարկության ինչո՞ւ եք մենակ եկել՝ նա պատասխանեց. «Իմ տիկինը իմ ամեն քայլափոխում կա իմ հոգու մեջ: Սա գաղտնի, է սա իրավական է: Ես սպասում եմ այն օրվանը, որ Արմենուհին եւ իմ երեխաները գան ինձ հետ այստեղ»:
Ընտրախախտումների հետ կապված պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է՝ իրենց շտաբը բոլոր խախտումները կներկայացնի. «Մտահոգության աղբյուր կա, բայց ես կարծում եմ, որ երեւանցին հատուկ առիթ ունի այսօր փոխելու քաղաքապետարանը»:
Կարդացեք նաև
Հարցին, թե վերահսկողության մասին ընտրատեղամասերում ինչ կարծիքի է՝ նա պատասխանեց, որ իր ամբողջական գնահատականը կտա մայիսի 9-ի հանրահավաքում. «Գուցե վերահսկողությունն ավելի լավ է փետրվարի 18-ի համեմատությամբ: Բայց եթե այս որակը, այս մակարդակը, այս բազմակուսակցական հետաքրքրությունը լիներ ընդամենը մի քանի ամիս առաջ , կարող է ուրիշ վիճակի մեջ այսօր գտնվենք: Ուշ լինի, նուշ լինի: Կհետեւենք բոլոր զեկույցներին: Այսօր երեւանցին հույս ունեմ, որ կունենա նոր քաղաքապետ եւ նոր քաղաքապետարան»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այսօր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնումներ է արել խանութներից եւ գազ է լցրել գազալցակայանից, մարդկանց ձեռքում 20 հազար դրամանոցներ են եղել: Դուք էլ սովորություն ունեք գնումներ կատարելու, տեսե՞լ եք մարդկանց ձեռքին 20 հազար դրամանոցներ եւ դրա մեջ միտում տեսնո՞ւմ եք: Նա մասնավորապես պատասխանեց. «Ես տակավին խանութ չեմ մտել այսօր , եթե մտնեմ ձեզ լուր կտամ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը անձնագիրը քվեարկելուց հետո ցույց տվեց լրագրողներին: Թանաքը դեռ չէր անհետացել:
Քվեարկությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը եկեղեցի է գնալու: Դրանից հետո նոր այցելելու է շտաբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































Թող գնա իր գործած մեղքերի համար թողություն խնդրի:
Հ.Գ.
Հետաքրքիր է,Սերժը սրան տվե՞ց խոստացած 30 արծաթը…