Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանն անդրադարձել է իր հետ կապված ապատեղեկատվությանը (տեսանյութ)

Մայիս 05,2013 14:58 Share

7or.am. Այսօր կայքերից մեկը գրել էր, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն ԱրսենյանիՄիավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի դիմաց ընտրակաշառք են բաժանում։ «Խախտումն» այն էր, որ ՄԱԿ գրասենյակի դիմաց մի քանի հոգի կանգնած է եղել, և դա ֆիքսել խիստ «օրինապաշտ» քաղաքացին։

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, Գուրգեն Արսենյանը ոչ միայն կտրականապես հերքել է դա, այլև պնդել, որ այդ տեղեկության տարածման հարցը իրավական հարթությունում է լուծելու։ Արսենյանի խոսքերով` ՄԱԿ գրասենյակի դիմաց հավաքվածները իր կազմակերպության աշխատակիցներ են, ովքեր ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ են ստանում, իսկ իրենց իրավաբանը դրանք գրանցվում է համակարգչում։

–Մենք հիմա ունենք բոլոր տեղամասերից այն օպերատիվ տվյալները, թե քանի մարդ է տվյալ տեղամասում մասնակցել ընտրության, որպեսզի հետո չկեղծեն։ Մենք դրանով ենք զբաղված։ Որպեսզի հետո ցույց չտան, թե ավելի շատ մարդ է մասնակցել։ Արդեն շեղումներ կան ԿԸՀ–ի հրատարակածի ու մեր թվերի մեջ,– «7օր»–ին ասել է Գ. Արսենյանը։

Իսկ իր գրասենյակում ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունը նա համարում էվիրավորական, ստոր զրպարտություն և մարդկանց հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմ։

Մանրամասները` տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031