Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազբորկա» 8/8 տեղամասում (Տեսանյութ)

Մայիս 05,2013 14:50 Share

S_2 S_1Մալաթիա -Սեբաստիա  համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն սկսվեց «Առաքելություն» կուսակցության վստահված անձ Վահագի եւ ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի եւ Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջեւ:

Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: Մինչդեռ դեպքը հաստատեց հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Գոհար Աթաբեկյանը եւ ԲՀԿ-ական հանձնաժողովականը, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքը կանխվեց, երկրորդ անգամ քվեարկել պատրաստվողին դուրս հրավիրեցին տեղամասից:

ՀՀԿ-ական հանձնաժողովական Նունե Վարդանյանն էլ դժգոհեց «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչից՝ պնդելով, որ առավոտից սադրում է. «Բնակիչների ներվային համակարգի վրա են ազդում, ոչ մի խախտում  չեն նկատում, բայց անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»:

«Ասպարեզ» ակումբի ներկայացուցչիչը պնդում է, որ «Առաքելության» վստահված անձը՝ Վահագը, որը չի ցանկանում ներկայանալ, համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Վեճն այնքան թեժացավ, որ «Առաքելության» վստահված անձը Կ. Հարությունյանին դուրս հրավիրեց տեղամասից՝ դրսում շարունակելու «ռազբորկան»:

Քիչ առաջ տեղամաս այցելեց նաեւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina Avakyan says:

    уважаемые! Очнитесь! прекратите на конец то офишировать очередную фальш ,придуманную прессой. сколько можно порочить имя честных людей?! Это вас не красит!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031