Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատին լավ չէր տեսնում, բայց ՀՀԿ-ին լավ էլ տեսավ». ՀԱԿ ներկայացուցիչ (Տեսանյութ)

Մայիս 05,2013 21:46 Share

Արաբկիր վարչական շրջանում 5/27 ընտրատեղամասից Aravot.am-ին ահազանգել էին, որ այստեղ քվեախցիկում դատարկ ծրարներ են գտել, ըստ ահազանգողի, հավանաբար դրսից քվեաթերթիկով, ու արդեն քվեարկած մեկի համար էր դրած: Մեզ ահազանգած ընտրողն ասաց, որ այդ ծրարները հանձնել է հանձնաժողովին:

Հանձնաժողովի անդամները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ծրարներ քվեախցիկում եղել են, բայց դա դիտավորյալ չի եղել դրված, ուղղակի ընտրողը երբ ծրարով գնացել է, մի երկու ծրար իրար կպած են եղել:

ՀԱԿ ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ Արծրունի 10, բնակարան 30 հասցեի բնակիչներն էլ հայտնաբերել են, որ իրենց հասցեում 2 անձ է գրանցված, մինչդեռ ընտրացուցակում ինչ-որ անհայտ 3-րդ ընտրող է հայտնվել:

Բացի այս, ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ մի ծեր կին եկել էր ընտրատարածք եւ պնդում էր, որ լավ չի տեսնում եւ սպասում է թոռանը՝ քվեարկելու համար, սակայն երբ թոռը եկավ առանց անձնագրի, որի պատճառով թույլ չտվեցին տատիկին օգնի, հանձնաժողովի անդամները առաջարկել են անծանոթ ընտրողը օգնի տատիկին: Սակայն մինչ անծանոթը մոտեցել է տատիկին, հայտնաբերել է, որ ծեր կինն արդեն իր ընտրությունը կատարել է, լավ էլ տեսնում է եւ քվեաթերթիկն արդեն ծրարի մեջ մոտենում է քվեատուփին: ՀԱԿ ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ ոք նույնիսկ չնկատեց, թե տատիկը ոնց գնաց քվեախցիկի մոտ, սկզբում ասում էր՝ լավ չի տեսնում, հետո պարզվեց՝ ՀՀԿ-ին լավ էլ տեսնում է: Երեւի ՀՀԿ-ի համար քվեարկեց, ու սահուն քայլերով հեռացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031