Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW X5-ը, Toyota-ն և Volkswagen-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Toyota-ն պատկանում է ՀՔԾ քննիչին

Մայիս 06,2013 11:30

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են 23-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի 85 ԼՏ 888, 29-ամյա Շանթ Եղիազարյանի վարած Volkswagen մակնիշի 72 NQ 777 համարանիշի և Տիգրան Մնացականյանի վարած Toyota մակնիշի 128 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և բախման հետևանքով BMW X5-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ վթարի մեղավորը եղել է X5-ի վարոդը, սակայն դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, դա կպարզվի Ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև ճանապարհային ոստիկանների ժամանումը, BMW X5-ի վրայից հանել էին համարանիշները։
Տեղում էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Toyota-ի համարնիշները հաշվառված են Հատուկ քննչական ծառայության հաշվեկշռում, և վարորդը՝ Տ. Մնացականյանը, ՀՔԾ-ի քննիչ է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031