Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նալբանդյանը դեռ Ալավերդու քաղաքապե՞տն է

Մայիս 10,2013 21:43

Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքի «Տեղեկատուներ» բաժնի  «Համայնքների ղեկավարների հեռախոսահամարներ» խորագրի ներքո բազմաթիվ սխալներ կան ոչ միայն Տավուշի, այլեւ այլ մարզերի համայնքապետերի վերաբերյալ: Օրինակ՝ Արթուր Նալբանդյանը նշված է որպես Ալավերդու քաղաքապետ, թեեւ նա 2011թվականի հուլիսի 28-ից Լոռու մարզպետն է:

Կայքում որպես Ախթալայի քաղաքապետ նշված է նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, թեեւ  ներկայումս Վազգեն Խաչիկյանի եղբայր՝ Հայկազ Խաչիկյանն է ղեկավարում համայնքը: Կայքում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգանունը սխալ է  գրված՝ «Դարբիմյան»: Տառասխալով է գրված նաեւ Շամլուղ համայնքի ղեկավար Լենդրուշ Բեժանյանի ազգանունը՝ «Բեգջանյան»: Եթե հավատանք կայքի տվյալներին՝ Ստեփանավանի քաղաքապետը դեռ Սարգիս Ղարաքեշիշյանն է եւ ոչ թե Միքայել Ղարաքեշիշյանը, Տաշիրը  ղեկավարում է Նշան Սողոյանը  եւ ոչ թե ներկայիս քաղաքապետ Էդգար Արշակյանը:  Քաղաքապետարանի կայքում որպես  Ահնիձոր համայնքի ղեկավար է  նշված Սուրեն Մաթեւոսյանը, այժմ  այդ համայնքը  ղեկավարում է Վանիկ Քառյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Դավիթ Պետրոսյան says:

    Դուք թղթակից եք,թե սխալ հեռախոսահամարներ փնտրող?Կարգին թեմաներից գրեք պարոն Սարգսյան:

  2. Ոսկան Սարգսյան says:

    Ուրախ եմ, որ արձագանքել եք: Դա նշանակում է, որ իմ գրածը հետաքրքրել է ձեզ: Սիրո մասին Սաադից առ ուսում, արաբերեն Բաղդադում են լավ խոսում: 22 տարի լրագրող եմ աշխատում, 7 տարի խմբագրում մարզային թերթ:Երեւի դա ինչ-որ բան նշանակում է: Մի խորհուրդ էլ ես տամ ձեզ՝ խորհուրդ մի տվեք նրան, ով ձեզնից խորհուրդ չի խնդրում:

  3. Էդիկ Անդրեասյան says:

    Դավիթ ջան, ենթադրենք Ոսկանն այս մասին գրեց: Ինչ պատահեց, բարեկամ, աշխարհը հո շուռ չեկա՞վ: Ավելի լավ, գուցե ուշադրություն դարձնեն անտեր մնաված կայքերին ու ուղղեն: Ինչպես քաղաքին են վերաբերվում, այդպես էլ իրենց կայքերին: Բնավորություն է դառնում: Լավ չի:

  4. Կարեն says:

    Ոսկան ջան մի նյութ էլ spyur.am-i համար պատրաստի, այնտեղ նույնպես նշված է, որ Տաշիրը ղեկավարում է Նշան Սաղոյանը https://www.spyur.am/am/companies/tashir-municipality/70178/
    ու մեկ էլ Ստեփանավանի քաղաքապետարանի կայքում որպես քաղաքապետ նշված է Սարգիս Ղարաքեշիշյան անունը https://www.stepanavan.am/eko.html

  5. Gevorg says:

    Հարգելի իջևանցիներ ֆեյսբուքյան այս խումբը, որ Ազատ Տավուշ կկոչվի, թույլ է տալիս շուրջ 500 օգտատերի կիսվել իրենց կարծիքներով և տեսակետներով բազում հուզող հարցերի վերաբերյալ: Հետևելով խմբի հրապարակումներին այն ամենևին <> բնորոշմանը չէի արժանացնի: Միևնույն ժամանակ սակավ են այն թեմանները որոնք արժանանում են բուռն քննարկման, կամ ամենալայն արձագանքի: Մյուս կողմից էլ նկատելի է նեգատիվ նյութի գերակշռությունը: Ինչևէ … Հիշյալ սակավ, սակայն բուռն արձագանքների արժանացած թեմանների շարքում իր յուրահատուկ տեղն ունի նաև նեգատիվ ֆոնից առանձնացող մի ողջունելի հանգամանք, այն է` Իջևան քաղաքի կայքի վերագործարկումը: Որպես թե <> յուրաքանչյուրն արտահայտվելով կայքի վերստեղծման և կայքի բովանդակության վերաբերյալ նկատելի դարձավ քննարկման հակասականությունը:
    Ողջույնի խոսքերը զուգորդվեցին քննադատական ալիքով, որը սակայն բնական լինելուց զատ միշտ չի որ կառուցողական է: Քննադատությունը որպես այդպիսին սրտացավ մարդու համար պետք է առաջնային կառուցողական ուղղվածություն ունենա: Սակայն որպես պատճենում մեր իրականության այստեղ ևս տեսնում ենք -ի ու -ի հաջորդում:
    Այսպես, գրված քննադատական նյութերը ակնհայտ հեգնական միտվածություն ունեն, որից պարզ է դառնում վերը ասածիս իսկությունը:
    Սրտացավ մարդու տեսակը իր տանը վերաբերող ցանկացած բացթողում լրացնում և ոչ բարձրաձայնում ի լուր …
    Իսկ, եթե իջևանցու համար Իջևանը առաջին հերթին Տուն չէ, այլ town կամ city վեճի թեմա, ուրեմն հազիվ սրտացավ մոտեցումով կարելի կլինի լրացնել բացը:
    Մնացած բացթողումների առումով հարկ է նշել, որ կայքը նոր է գործարկվել և որպես բազա գործարկողներն ունեցել են ,,Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն,, կոչվող կայքի ,/ որը իրականացնում է պետական ծրագրի շրջանակներում/ տվյալները:
    https://www.infosys.am/Pages/DocFlow/Doc.aspx?a=d&dt=Councilor&f=true
    Որպես օրնակ կարող եք դիտարկել հետևյալ հղումը.
    https://www.infosys.am/Pages/ComunityesPhones/List.aspx
    Այստեղ նկատելի են այն լրիվ թերությունները, որ բնականաբար անցել են քաղաքապետարանի կայքի մեջ: Սակայն նույն թերությունները առկա են նաև ՀՀ-ի բազմաթիվ քաղաքապետարանների կայքերում: Ուրեմն թե խնդիրն մասնավորեցնել առնվազն տեղին չէ: Կարելի է և հետևել այս կայքերին, որոնք էլի ուղղման կարիք ունեն.

    https://ashtarak.am/Pages/Home/company_phonebook.aspx
    https://aparan.am/Pages/Home/Default.aspx
    https://www.stepanavan.am/eko.html և այլն:

    Այնպես որ նկատված թերությունները, մանավանդ, որ դրանք կայքը գործարկողների մեղքով չէ, ի ցույց դնելը որպես լայն քննարկման թեմա` մասնավորեցնելով Իջևանի պարագային, գործին օժանդակել չի նշանակում:
    Ցավալի է, որ կայքում կատարված փոփոխությունները , ճշտումները ևս նույն արագ արձագանքմանը չեն արժանանում, ինչպես նկատված սխալները … Սա էլի խոսում է նույնի մասին …
    Վերջապես դա նկատելի է նաև կայքի մասին հեգնական վերտառությամբ հոդվածներին արված մեկնաբանություններից…որոնք հազիվ թե հոդվածագրի աչքով չեն ընկել:
    Հ. Գ. երբեք չի կարելի խնդիրները լուծել այն մտածելակերպով, որն առաջ է բերել տվյալ խնդիրը…

  6. Դավիթ Պետրոսյան says:

    Գեվորգ ջան կայքը նոր է գործարկվել որպես ինտերնետային էջ,սակայն դեռ 2009 թ-ից տվյալ կայքը գործում է քաղաքապետարանում(լոկալ միջավայրում):Այսինքն կայքում տեղադրված են 2009 թ-ի տվյալները,պարզ է որ ոչ 2013թ.ու այսպես բազմաթիվ համայնքներում:Խնդիրը կայանում է նրանում,որ քաղաքապետարաններն ու գյուղապետարաններն իրենք պետք է ուշադրիր լինեին և կատարեին համապատասխան փոփոխություններ իրենց կայքերում.Թե չե ինչ է ստացվում ,,Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն,, ՀԿ-ն միգուցե ավագանու նիստերն էլ պետք է գրանցի կամ միգուցե համանքների բյուջեն էլ պետք է կազմի?Իսկ ընդհանրապես լիովին համաձայն եմ Ձեզ հետ,պարոն Ոսկանը ոչ թե ուզում է ինչ-որ բանով օգնել(Սրտացավ մարդու տեսակը իր տանը վերաբերող ցանկացած բացթողում լրացնում և ոչ բարձրաձայնում ի լուր … ) այլ կարծիքս այն է,որ ինչ որ մեկից նեղացած է քաղաքապետարանում:

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից)

  7. Բղդո says:

    Անկախ իմ ունեցած անձնական վերաբերմունքից Ոսկան Սարգսյան լրագրողի վերաբերյալ , նշեմ որ թերությունները ակնհայտ են և պետքե շտապ վերացնել:Մնացածը ավելորդ դեմագոգիա է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031