Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուշեղյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

Մայիս 13,2013 16:47

Վաղուց էի ուզում այս բաց նամակը գրել Գագիկ Ծառուկյանին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի:

Նախ փորձեցի նամակս կուսակցության գրասենյակի միջոցով հասցնել, հետո Գ. Ծառուկյանին մոտ կանգնած թիմակիցների միջոցով փորձեցի հասցնել և եկեղեցին կառուցումը սկսելուց ի վեր չորս նամակ եմ գրել, սակայն, ինչպես տեսնում եմ ապարդյուն:

Մյուս պատճառը, որ ուշացավ, դա ընտրական և հետընտրական գործընթացներն էին ու ես չէի ուզում քաղաքականացնել:

Այսօր, եկեղեցու բացման նախաշեմին, վերջապես որոշեցի հրապարակել նամակս, հույս ունենալով, որ լրագրողները կօգնեն նամակս տեղ հասցնել:

Ես ինքս ամսի 14-ին չեմ մասնակցելու եկեղեցու բացմանը և ապագայում էլ չեմ գնալու այդ եկեղեցի: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ օբեկտիվ, քանի որ այդ եկեղեցին մաքսիմալ անմատչելի է կառուցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հույս ունեմ, որ այս բաց նամակս տեղ կհասնի, եկեղեցին կհարմարեցվի և ես ու շատ այլ մարդիկ, ովքեր դժվարանալու են բարձրանալ այդ աստիճաններով, կկարողանանք մուտք գործել եկեղեցի:

Հրապարակում եմ նաև Գագիկ Ծառուկյանին գրած իմ նամակը այսօրվա ամսաթվով:

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031