Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքի առաջ ստորացած զինվորներն ասել են, թե ցավ եւ վիրավորանք չեն զգացել

Մայիս 22,2013 11:31

 Դատավորը վճռել է նշանակել պայմանական պատիժ

 Մայիսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Արարատի մարզի Նշանավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Դավիթ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով( «Զինծառայողին վիրավորանք հասցնելը») դատապարտել է  2 ամիս կալանքի: Դատարանը  կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարի փորձաշրջան: Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 1 տարի  ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:  Դ. Մկրտչյանի  նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  հանդիսանալով  սահմանապահ զորամասի դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2012թ. դեկտեմբերի 14-ին անձնակազմի ներկայությամբ, շարք կանգնելուց ուշանալու կապակցությամբ իր նկատմամբ ստորադրյալ զինծառայողներ հանդիսացող, շարքայիններ Պ. Վ.-ից  եւ Ա. Պ.-ից  պահանջել է հանել զինվորական գլխարկները եւ շարքի  դիմաց վերջիններիս գլուխները մի քանի անգամ հարվածել է իրար` ստորացնելով զինվորների պատիվն ու արժանապատվությունը:  Տուժած զինվորները դատավարության ժամանակ հայտարարել են, որ  լեյտենանտի կողմից իրենց գլուխները իրար հարվածելուց հետո ֆիզիկական ցավ եւ  անձնական վիրավորանք չեն զգացել:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031