Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջատար գրոսմայստերները մեկնում են Խանտի Մանսիյսկ

Մայիս 26,2013 17:53

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Խամտի Մանսիյսկում հունիսի 6-ից 10-ը կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին:

Առաջնությունների պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մասնակցության հայտ արդեն ներկայացրել են 18 երկրների ավելի քան 70 շախմատիստներ: Սպասվում է, որ  հանդես կգան նաեւ համաշխարհային շախմատի գերաստղեր Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Սերգեյ Կարյակինը: Իսկ մրցաշարերին մասնակցելու իրավունք ունեն 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031