Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիս 27,2013 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոժեին:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Զրույցի մասնակիցները քննարկել են նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները՝ նշելով նրա ստեղծման կարևորությունը՝ երկու պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման առումով:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: