Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Կողբ-Բերդավան ճանապարհին, զոհվել է 2, վիրավորվել 1 հոգի

Մայիս 28,2013 21:22

Մայիսի 28-ին, ժամը 19-անց 58 րոպեին Նոյեմբերյանի  փրկարար  ծառայությունում ահազանգ է ստացվել, որ միջպետական ճանապահի Կողբ-Բերդավան հատվածում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի  24 LO 705  պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի  33DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները:

SAM_5209

Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է: Վթարից վիրավորվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Վթարի վայրում աշխատում էին Նոյեմբերյանի փրկարար ջոկատի անդամները եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը:

SAM_5217

Վթարի վայրում  զինվորական հագուստով մի փոխգնդապետ փորձում էր խանգարել «Առավոտի» թղթակցին՝ դեպքի վայրում լուսանկարելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031