Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բոստանջյան. «Ենթադրեցի, որ ԲՀԿ-ն իմ կարիքը չունի» (Տեսանյութ)

Հունիս 06,2013 14:35 Share

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: Հետաքրքրվեցինք` ինչի՞ց սկսեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»:

Մեր հարցին` Վ. Բոստանջյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ անդամ: Նա պատասխանեց. «Այդպես համարեք. դուրս գամ, թե ներս մտնեմ, ի՞նչ տարբերություն, այստեղից ոչ մի բան չի փոխվի, մոլորակի առանցքը դրանից չի տատանվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930