Նախքան մարզում արտագնա նիստ անցկացնելը, պաշտոնյաները կհանդիպեն մարզերի բնակիչներին
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարությանն առաջարկեց արտագնա նիստերը մարզերում կազմակերպելուց առաջ տվյալ գերատեսչության պաշտոնյաները հանդիպեն իրենց ոլորտներին առնչվող խնդիրներ ունեցող քաղաքացիներին, որից հետո կառավարությունը տվյալ մարզում կանցկացնի կառավարության նիստը: Վարչապետի խոսքերով. «Այդպիսով մեր արտագնա նիստերը կլինեն սպասելի, մարզերի բնակիչների հետ կապը կլինի անմիջական»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































