Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային խաղ՝ փոքրիկ Անգելինային օգնելու համար

Հունիս 11,2013 18:27

Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեց  «Ապրենք օգնելով» խորագիրը կրող ֆուտբոլային բարեգործական խաղ՝ նվիրված փոքրիկ Անգելինային: Միջոցառման կարզմակերպիչներից ԵՊԼՀ ուսանողական խորհուրդի քարտուղար Էմմա Սարգսյանի խոսքով՝  այս խաղի նպատակը փոքրիկ Անգելինայի միայնակ մորը գումարով օգնելն է, որպեսզի փոքրիկը կարողանա համապատասխան բուժօգնության անցնել Գերմանիայում (մանրամասների համար`https://help-angel.ucoz.ru/index/story/0-2) :
Խաղում էին Realmadrid.am կայքի եւ Երեւանի Վ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տղաները:  Պարտության մատնվեց հայտնի ֆուտբոլային ակումբի անունը կրող կայքի թիմը: Հաշիվը  15:12 էր:

Խաղի կազմակերպիչներից  Էմմա Սարգսյանը նշեց. «Մինչ ֆուտբոլային խաղ կազմակերպելը, 2010 թվականից «Ապրենք օգնելով» մշակութային ծրագիրը երգիչ Անդրեի հետ համատեղ արդեն անցկացրել է մի շարք բարեգործական ակցիաներ, իսկ հիմա արդեն տեղեկանալով Անգելինայի մասին՝ կազմակերպիչները որոշեցին այս անգամ ֆուտբոլային խաղի միջոցով օգնել փոքրիկին»:
Էմմա Սարգսյանը նաեւ ասաց՝ իրենց միացել են նաև մի շարք այլ պետական և ոչ պետական բուհերի ուսանողնողական խորհուրդներ, որոնց միջոցով ևս որոշակի գումար է  հավաքվել: «Այս ակցիայի ավարտվելուն պես, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, կբացվեն բարեգործական արկղիկները և ողջ հասույթը կփոխանցվի Անգելինայի մորը` փոքրիկին համապատասխան բուժօգնության ցուցաբերելու համար»,- ավելացրեց նա:

PrevPhoto
NextPhoto

 

                                                                                                 Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930