Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը` գաղտնալսումների մասին

Հունիս 19,2013 12:43

«Պոստ Սկրիպտում» ակումբում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր խոսեց սոցցանցերում օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունից:

«Գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, նույնիսկ skype-ը: Գործում է մի համակարգ, որը կոչվում է «պրիզմ» եւ թույլ է տալիս, որպեսզի ազգային անվտանգության կողմից գաղտնալսվի ամենը: Չնայած բոլորը` facebook-ը, googe –ը հերքեցին դա, բայց ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը հաստատեց, որ գոյություն ունի նման ծրագիր»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «Այն, որ մեր ազգային անվտանգությունը կարող է facebook -ը ամբողջությամբ մոնիտորինգ անել, ես դա կկասկածեմ, որովհեեւ facebook-ը փակ համակարգ է, եւ չեմ կարծում, որ դա այդպես է: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ կարգավորումների միջից ակտիվացվի համապատասխան application –ը»,- ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ այսօրվա դրությամբ Հայատանում skype-ն էլ է թույլ տալիս գաղտնալսել, եթե կա դատական որոշում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է`միշտ պետք է հասկանալ, որ ներթափանցումները հնարավոր են, եւ շատ դժվար է գաղտնի ծառայություններին հեռու պահել, եթե կա հետաքրքրություն. «Տեսականորեն պետք է մտքում պահել, որ դուք կարող է մենակ չեք սոցցանցում, որովհետեւ նույնիսկ facebook-ը, եթե ջնջում եք, այնտեղ պահպանվում է ամբողջ տվյալները: Նույնիսկ եթե չար միտում չլինի գաղտնալսելու, դուք մի օր գուցե արթնանաք եւ տեսնեք, որ ձեր լուսանկարը, կամ նամակները քննարկվում են ֆորումներում»:

Մարտիրոսյանն անդրադառնալով սոցիալական ցանցերում օգտատերերի անձնական տվյալներին՝ ասաց, որ դա միշտ խոցելի հարց է. «Օրինակ կանայք իրենց տարիքը միշտ փակ են պահում, բայց փառք մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի կայքում ոչ միայն տարիքը, այլեւ այլ տվյալները կան, ինչը անձնական տվյալների արտահոսք եմ համարում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930