Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանական մրցույթի կազմկոմիտեի նախագահ. Մրցույթին մասնակցում են նաեւ ոչ հայեր

Հունիս 19,2013 15:13

Այսօր երեկոյան «Ա.Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ա.Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնի գալահամերգը: Մրցույթը սկսվել էր հունիսի 12-ից եւ անցկացվել տարբեր համերգային սրահներում:

Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ ԿԳ նախարարության  նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի աշխարհագրությունն  ընդլայնվել է, մասնակցել են պատանի եւ երիտասարդ դաշնակահարներ՝ ոչ միայն Հայաստանից եւ Արցախից, այլեւ արտերկրից, օրինակ՝ Սիրիայից, Ավստրալիայից: Ընդ որում, նրա ասելով. «Կան ներկայացուցիչներ, որոնք  արտերկրում ապրող ծագումով հայեր են, կան նաեւ ոչ հայ մասնակիցներ»:

Ռոբերտ Աբրահամյանի խոսքով. «Ուրախալի է, որ բաբաջանյանական մրցույթով հետաքրքրվողների շրջանակը ընդլայնվում է, մասնակից երկրների թիվը՝ նույնպես: Այս օրերի ընթացքում մրցութային երեք փուլերով իրականացվել են լսումներ: Իսկ այսօր կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում կկայանա գալահամերգ, հաղթողներն էլ կներկայացնեն Առնո  Բաբաջանյանի լավագույն ստեղծագործությունները: Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խրախուսել Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումը, սեր սերմանել մեր մշակութային ժառանգության եւ բարձրաճաշակ արվեստի նկատմամբ, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաեւ հանրությանը եւս մեկ հնարավորություն ընձեռել հաղորդակից լինելու մեր հանճարեղ կոմպոզիտորներից մեկի՝ստեղծագործական ժառանգությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930