Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արարատի մարզում. Զինվորին այցելողներից մեկը զոհվել է

Հունիս 30,2013 12:33

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Opel մակնիշի 18 ՍՏ 917 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում, Քյարքիի ոլորաններով բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.comին հայտնել է, որ վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Մահացածի դին ձորից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված էր, քանի որ ավտոմեքենայից դուրս էր շպրտվել

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արթուր Գեորգյանի անվամբ ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական ե, ըստ տեղեկությունների, մահացածը հենց Ա. Գևորգյանն է, ով աշխատում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ, կոչումով լեյտենանտ էր եւ վարորդի ու մեկ ուղեւորի հետ գնում էր զինվորի տեսության: Ոստիկանությունը պարզում է վարորդի ե մյուս ուղեւորների ինքնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատում է, որ զոհվել է Ա. Գեւորգյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1981 թ. ծնված Ա. Գևորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):

Վիրավորներին` 1993 թ. ծնված Մ. եւ 1968 թ. ծնված Վ. Դավոյաններին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից եւ հոսպիտալացրել Արարատի բժշկական կենտրոն:

Բժիշկները Մ. Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Դավոյանինը` բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930