Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը հրաժարական չի տվել

Հուլիս 04,2013 18:45

Վերահսկիչ պալատը՝ Իշխան Զաքարյանի գլխավությամբ, շարունակում է իր բնականոն աշխատանքը, այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՎՊ մամուլի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հերքելով ՎՊ նախագահի հրաժարականի մասին տարածված լուրերը։

Նշենք, որ ավելի վաղ` Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ըստ մեր աղբյուրների` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին հայտարարվելու է այսօր երեկոյան` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից», հայտնում էր  Yerkir.am-ը հավելելով նաեւ, որ նույն աղբյուրների համաձայն՝ Իշխան Զաքարյանի հրաժարականի դեպքում ՎՊ նախագահի պաշտոնը բաժին չի հասնի նրա տեղակալին` Լեւոն Յոլյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031