Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում եմ, որ որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ». Հովիկ Աբրահամյան

Հուլիս 04,2013 23:13

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց, թե նիստի ընթացքում ՀՀԿ մեծամասնության պահվածքի մասին քննարկում եղա՞վ, ինչպես խոստացել էր ՀՀ նախագահը:

«Շարունակությունն ի՞նչ ասեց: Որոշում կանենք, թե տվյալ դեպքերում ինչպես ենք վարվելու: Մենք էսօր որոշում ենք կայացրել: Քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն, եւ դա մեր սուրբ պարտականությունն է: Բայց քննադատությունները պետք է լինեն հիմնավոր»,- ասաց Աժ նախագահը:

ՎՊ նախագահին պատի՞ժ սպասվում է իր հայտարարությունների համար, ԱԺ նախագահն ասաց. «Պատժի մասին չեմ լսել»:

Հարցին, թե առաջին անգամ թալան բառը դուք ասացիք, ինչո՞ւ հետո փոխեցիք ձեր կարծիքը եւ արդյոք այսօրվա նիստում բոլոր սլաքները ձեր դեմ էին ուղղված, պարոն Աբրահամյանն ասաց. «Ոչ մի սլաք ինձ դեմ ուղղված չի եղել»:

Նա ասաց, որ ոչ իրեն, ոչ էլ մեկ ուրիշին նիստի ընթացքում ոչ մի հարցում չեն մեղադրել:

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բացահայտմանը, թե իր եղբայրն ու զարմիկը  ձեռք են բերում էժան դիզվառելիք, որը գյուղացիների համար էր նախատեսված, ԱԺ նախագահն ասաց. «Դիզվառելիքը եղել է բոլոր հողօգտագործողների համար եւ սահմանափակում, թե դա անապահով ընտանիքների համար է, չի եղել: Այդ ժամանակ, պետք է գրեին՝  Աբրահամյանների ընտանիքը դրա հետ գործ չունի, մերոնք էլ չէին օգտվի… չեմ կարող մեղադրել որեւէ մեկին, որեւէ մեկից իրավունք չունեմ վիրավորվել, բայց վիրավորվում եմ, որ պատվերներ են կատարվում: Այս դեպքում չեմ կարող ասել, որ պատվեր է»:

Հարցին, թե սեպտեմբերին լրանում է ՎՊ նախագահի պաշտոնավարման վեց տարին, ՀՀ նախագահն ի՞նչ տրամադրվածություն ունի, նա երկրորդ անգամ կառաջարկի՞ նրա թեկնածությունը, ԱԺ նախագահը շարունակեց. «Դեռ չի հայտնել իր ցանկությունը, եթե կառաջարկի, ԱԺ-ն կնշանակի»:

Նա դրական գնահատեց ՎՊ աշխատանքը. «Նորմալ աշխատել ենք, որեւէ հակասություն չի եղել»:

Անդրադառնալով լուրերին, թե իշխանական թեւն արդեն պատրաստվում է 2018 թվականի նախագահական ընտրություններին եւ քննարկվում է, թե Սերժ Սարգսյանն ում է փոխանցելու իշխանությունը, այդ հարցում ինքը վարչապետի հետ տարաձայնություններ ունի, նա ասաց. «Ես Նախագահ դառնալու ցանկություն չունեմ, չեմ էլ ունեցել, մտքիս ծայրով էլ չի անցել»:

Հարցին, թե ներկուսակցական դավեր կա՞ն ձեր դեմ, պարոն Աբրահամյանն ասաց. «Կոնկրետ փաստեր չունեմ, բայց պետք է հասկանաք, որ ես իրավունք չունեմ նման բաներ խոսել: Բայց ես ամեն ինչ տեսնում եմ, զգում եմ: Տեսնում եմ, որ որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ»:

Պարոն Աբրահամյանը նաեւ վերջում հավելեց, որ չի հավատում օֆշորային սկանդալին եւ այսօրվա նիստում էլ այդ հարցը չի քննարկվել։

Հարցին, թե Կիպրոսի գլխավոր դատախազը ստո՞ւմ էր, երբ ասել էր, թե առանց տվյալ անձի իմացության չի կարող օֆշորային ընկերություն գրանցվել, ասաց. «Չեմ կարող ասել որեւէ մեկի ստի մասին, ինչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ։ Պարոն վարչապետը դիմել էր դատախազություն, որպեսզի ճշտվի սկանդալը, ես հարցրել եմ վարչապետին, ասել է նման բան չկա, շուտ եմ հարցրել, մեկ ամիս առաջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    <>:

    Բնական է որ Դուք Ձեր սուրբ պարտականությունը տեսնում եք քննադատելը, ավելին Դուք ունակ չեքընկալելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031