Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը Գյումրում սկսվեց մռայլ տրամադրությամբ ու թանկացումներով

Հուլիս 07,2013 11:52 Share

Aravot.am-ը տարբեր  ահազանգեր է ստանում  գյումրեցիներից այն մասին, որ այսօր առաջին սպառման ապրանքների թանկացումը մոլորեցրել է իրենց:  Գյումրեցիներից  շատերը  առավոտ շուտ մտել են խանութ`   հաց գնելու, սակայն տեսել են, որ խանութներից շատերում հաց չկա, իսկ վաճառողները շտապել են հաղորդել   գույժը, թե  վաղվանից հացը թանկանալու է`  ամենայն հավականությամբ 140-ից  դառնալու է   մոտ 160 դրամ:

Ըստ վաՃառողների, հացարտադրողները այսօր խուսափել են իրենց ապրանքը մատակարարելուց` պատճառաբանելով, թե իբրեւ Վարդավառ է, տոն է, չեն աշխատել, սակայն իրականում վերջիններս հացի դեֆիցիտ են ստեղծել,  որպեսզի վերջնական համաձայնության գան գնի շուրջ ու վաղը միանգամից թանկ գնով առաքեն խանութներ: Գյումրեցիները   նաեւ փաստում են,  որ այսօր թանկացել է   բանջարեղենն ու միրգը, լոլիկի մեկ կլիոգրամը 200-250-ից  դարձել  է 350-400դրամ, 100 դրամանոց վարունգը դարձել է 350 դրամ, նույնիսկ թանկացել է ջերմուկը : Պաշտոնապես ամենաղքատ ճանաչված այս քաղաքի բնակիչները մոլորված  են  խայտառակ թանկացումներից, նրանք համոզված են,  որ  սրանով սկսվում է մասսայական արտագաղթի նոր սկիզբը, եւ սեփական կառավարությունը այնպես է անում, որ Գյումրիում մնան միայն ռուսական ռազմաբազայի ծառայողներն` իրենց ընտանիքներով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    ու այդպես էլ կլինի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031