Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրջանաձեն ասում է՝ հաղթանակի դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի

Հուլիս 11,2013 10:52 Share

«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Միխայիլ Սաակաշվիլին կձերբակալվի:

Բուրջանաձեն «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից էր, Սաակաշվիլիի թիմակիցը, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը: Այնուհետև նա ընդդիմադիր դարձավ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարն է:

Հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, ապա անհապաղ հետաքննություն կսկսվի ապացուցելու, որ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը, նրա խոսքերով՝ «հանցագործ կազմակերպություն է», և որ «նա [Սաակաշվիլին] կձերբակալվի առաջինը:

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել