Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսենալի» վիետնամցի ֆանատը 6 կմ վազելով ավտոբուսի ետեւից՝ հասել է նպատակին

Հուլիս 18,2013 12:15 Share

  Լոնդոնի «Արսենալի» վիետնամցի մի երկրպագու, տեղեկանալով, որ իր սիրած թիմը մրցաշրջագայության է եկել իր երկիր, գտել է թիմի ավտոբուսը եւ ճանապարհին դրա ետեւից վազելով շուրջ 6 կիլոմետր, ներս մտնելու իրավունք է ստացել:
«Արսենալի» պաշտոնական կայքի փոխանցմամբ, ֆուտբոլասերը երազում էր ծանոթանալ իր կուռքերի հետ: Ավտոբուսի ետեւից վազելիս նա նույնիսկ բախվել է ճանապարհի եզրի սյանն ու ծառին: Զգալով, որ ուժասպառ է լինում, համառ վիետնամցին անգամ ցատկել է ավտոբուսի ետեւից  մոտոցիկլետով ընթացող ոստիկանի ուսին եւ մի քանի րոպե շունչ առնելով՝ շարունակել վազել, մինչեւ նրան նկատած ֆուտբոլիստներն ակումբի մենեջեր Արսեն Վենգերին խնդրել են նրան վերցնել: Հայտնվելով ավտոբուսում՝ երկրպագուն գրկախառնվել ու համբուրել է ֆուտբոլիստներին եւ բոլորի հետ առանձին-առանձին լուսանկարվել:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել