Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի է ենթարկել չորսամյա երեխայի (ֆոտոշարք)

Հուլիս 21,2013 22:19 Share

Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 43-ամյա Արթուր Շահսուվարյանը «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 եւ 18 շենքերի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վարորդը փախուստի չի դիմել, երեխային նրա ծնողների հետ տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է կայուն ծանր վիճակում:

Փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել