Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը սգում է Վահրամ Հարությունյանի անժամանակ մահը

Հուլիս 24,2013 21:07

Կյանքից վաղաժամ հեռացավ մեր լավագույն ընկերներից ու համոզված համախոհներից մեկը՝ ճանաչված նկարիչ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վահրամ (Կուկ) Հարությունյանը։ Նա այն իրական մտավորականներից էր, որի համար քաղաքացու կոչումը առաջնային էր, ինչը եւ նրան բերեց Համաժողովրդական շարժում։ Նա անմնացորդ նվիրված էր մեր պայքարին՝ առաջին շարքերում մինչեւ վերջ անձնվիրաբար դրան ծառայեցնելով իր եռանդն ու ունակությունները։ Հայ Ազգային Կոնգրեսը սգում է Վահրամ Հարությունյանի անժամանակ մահը, ցավակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031