Լրահոս
Օրվա լրահոսը

Ottawa Citizen. Աստված զզվում է ջազից. Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակը

Հուլիս 25,2013 19:19

«Աստված զզվում է ջազից», «Մինչ ամուսնական սեռական հարաբերությունները մեղք է» այսպիսի կարգախոսներով ցույցի նկարներ է տեսել «Օտտավա սիթիզեն» թերթի լրագրողը Ֆեյսբուքում:

Բանից պարզվել է, որ բոլոր այդ մարդիկ Բոստոնում մասնակցում էին ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակի նկարահանմանը:

Տեսահոլովակը նկարահանվում է «Jazz-iz Christ» (Ջազը Քրիստոս է) Թանկյանի նոր ալբոմի համար, որի ձայնագրմանը մասնակցել է նաև դաշնակահար Տիգրան Համասյանը:

Համասյանի մասնակցության կապակցությամբ թերթը գրում է. «Եթե ծննդով հայ Համասյանի պես հանճարեղ երաժիշտը, որը 2006թ. հաղթել է Թելանիուս Մոնքի միջազգային ջազային մրցույթում, մասնակցել է ալբոմի ձայնագրմանը, ապա ես ուղղակի կտարվեմ  «Jazz-iz Christ »-ով, նույնիսկ եթե Ֆրեդ Ֆելփսը (ամերիկացի հոգևորական) և Ուեսթբորո Բապտիստական եկեղեցու նրա եղբայրներին դա դուր չգա»:

Տիգրան Համասյանը և Սերժ Թանկյանը ալբոմի համար միասին ձայնագրել են նաև Կոմիտասի «Գարուն ա» երգը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031