Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանը սխալ բան է ասել». Անահիտ Բախշյան

Հուլիս 26,2013 21:57

«Գալուստ Սահակյանն իր այդ հայտարարությամբ փաստեց, որ իշխանության համար Սահմանադրություն գոյություն չունի»,- Aravot.am-ին ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Գ. Սահակյանի երեկվա հայտարարությանը, թե «եթե  իշխանությունը ցանկանա, մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը»:

Հիշեցնենք, որ պարոն Սահակյանը, ըստ civilnet.am-ի, նկատի է ունեցել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումը:

«Սա քաղաքական գործչին անհարիր հայտարարություն էր: Նրանք մի գիշերում, այո՛, կարող են տասը մարդ սպանել: Բայց դրանից ընդվզումը չի պակասի, եւ  հաջորդ ալիքը կա: Իշխանության ամբողջ հմտությունը այն կլինի, որ նման շարժումներին հարգանքով վերաբերվեն եւ ընդառաջ գնան եւ ավելորդ մարդ չսպանեն: Այո՛, մարդ սպանել լինի, նրանք միշտ պատրաստ են, բայց իշխանությունը մարդ սպանելու համար չէ, մարդուն ծառայելու, մարդուն օգնելու, ապրելու հնարավորություն տալու համար է, ոչ թե մինչեւ վերջին կոպեկը գրպանը մտնելն ու թալանելն է կամ ոստիկաններին հասարակության դեմ  լարելն է: Սխալ բան է ասել: Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ, ուզում եմ հասկանալ, բայց որ կողմից էլ վերլուծում եմ՝ սխալ բան է ասել»,- եզրափակեց տիկին Բախշյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գալուստ Սահակյանի ասածները ես վաղուց արդեն լուրջ չեմ ընդունում: ԵԹԵ-ներով չէ,այլ ՓԱՍՏԵՐՈՎ (facts on the ground): Մարդուն հանեցին սովետից,բայց սովետը ոնց հանես էս մարդուց:

  2. Hay says:

    Տեսնես էս մարդուց մի օր խելոք բան կլսե՞նք:

  3. ՀՄ says:

    Հարգելի Անահիտ Գալուստ Սահակյանը սխալ բան չի ասել, նա սխալ տեղ է հայտնվել: Նա ունակ չէ որևէ ճիշտ բան ասելու դա նրա էությունն է: Ճակատագրի դառը կատակ է, որ անկախ հայաստանը ներկայանում է նման փուչ քաղաքական գործիչով: Ի դեպ, նա մի քանի օր առաջ <՞> ֆրանսիական տրանսպորտի գների մասին ունեցած իր խորը գիտելիքներով: Հետաքրքիր է տրանսպորտի գնից բացի նա որևէ այլ իմացություն բերել է իր հետ ֆրանսիայից,աշխատավարձի, սոցիալական ապահովածության, կենսաթոշակների և այլնի մասին: Թե հիմնական ժամանակը վատնել է գծերի և նրանց շահութաբերության ուսումնասիրության վրա:

  4. Spartak says:

    Սխալ չի ասել, է~, այլ իրական դեմքն է ցույց տվել՝ հիսուն դրամի համար ինքը պատրաստ է մերու մանուկ մոռանալ, հարազատ/մի՞թե/ ժողովրդին սրի քաշել:Ա~յ քեզ սովետի արտադրած մանկավա րժ:Որ ասում եմ ՀՀԿ-ին ժողովուրդը չի ընդունում նաև հենց սրա նմանների պատճառով:

  5. Spartak says:

    Այդ ե՞րբ է Նժդեհը սովորեցնում ,,մի գիշերվա մեջ ժողովրդի հախից գալ,, , այ հականժդեհական:

  6. Maxim says:

    Հարգարժան Անահիտ Բախշյանի հետ միանգամայն համամիտ եմ: Միայն այդ բնութագրով,՝ ոչ թե՛
    իշխանություն է, այլ բանդա, ոչ թե՛ իշխանավորներ են,՝ այլ բանդիտներ:

  7. susan says:

    գալուստ ս-ն կարող է միայն իր օրվա գծի փողերը հաշվել, թե ինչքան եկամուտ ունի, միայն դրան է ընդունակ և մեկ էլ ցինիկաբար դուրս տա. նա ընդունակ չէ ժողովրդի համար մի լավ բան անել, պարզապես որպես շնչավոր առարկա նստած է այնտեղ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031