Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան բախվել է գազատարին

Հուլիս 27,2013 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 33 TS 826 պետհամարանիշով ջրատարը (վարորդ՝ Կարապետ Գրիգորյան, ծնվ.1950 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին: ՃՏՊ-ի հետեւանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք: Զոհեր եւ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: