Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար՝ Հյուսիսային պողոտայում (Ֆոտոշարք)

Հուլիս 31,2013 14:51

«Դարձի՛ր հերոս, պայքարի՛ր կանանց նկատմամբ բռնության դեմ». այս խորագիրն էր կրում երեկ՝ հուլիսի 30-ին, Հյուսիսային պողոտայում իրականացվող ակցիան, որը նախաձեռնել էր Կանանց իրավունքների կենտրոնը: Կենտրոնի հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի խոսքով՝ նպատակը «Ընտանեկան բռնություն» երևույթի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելն էր. «Այս երևույթը կա այսօր մեզանում ու մենք նմանատիպ ակցիաներով պայքարում ենք այդ տգեղ երևույթի դեմ, և որ ամենակարևորն է այս ամենում փորձում ենք ներգրավվել նաև տղամարդկանց», – նշեց Բաղդասարյանը:Фото1655Фото1658

Ակցիայի մասնակիցները  Հյուսիսային պողոտայում մանեկեններ էին կանգնեցրել, որոնց վրա գրավոր տարբերակով փակցրել էին բռնության ենթարկված կանանց իրական պատմություններ: Ողջ ակցիան ուղեկցվում էր DJ-ի մատուցած երաժշտությամբ, մասնակիցներն էլ «Ո՛չ ընտանեկան բռնությանը» գրությամբ շապիկներ հագած իրազեկման թերթիկներ էին բաժանում անցորդներին.  «Թերթիկների վրա գրված են մեր կենտրոնի հեռախոսահամարները, որպեսզի այն կանայք, ովքեր ենթարկվել են բռնության դիմեն մեզ, – ասաց Բաղդասարյանը, և հավելեց – այս ակցիայով մենք ծավալում ենք նաև «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը» ցանցը, և այն տղամարդիկ, ովքեր համաձայնում են պայքարել մեզ հետ, անդամաթերթիկներ են լրացնում և դառնում ցանցի անդամ»: Фото1663

Տիգրանուհի Թասլակյան

Հ.Գ. Ուրախալի փաստ է, որ ոչ ոք անտարբեր չէր անցնում ակցիայի կողքով, այն հետաքրքրում էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց, ովքեր սիրով լրացնում էին անդամաթերթիկներն ու պայքարում հիմնախնդրի դեմ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031