Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը կդիմի դատաբժշկի

Օգոստոս 01,2013 18:03

Այսօր կեսօրին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին քիչ առաջ ազատ են արձակել:

Նա Aravot.am-ին պատմեց, որ իրեն այնտեղ բռնի ուժով պահել են ավելի քան երեք ժամ` առանց բացատրության, թե ինչու են տարել: Ա. Կիվիրյանը մինչեւ վերջ հրաժարվել է ստորագրել որեւէ փաստաթղթի տակ. «Որովհետեւ բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Ես երեք ժամ 20 րոպե ապօրինաբար զրկված եմ եղել ազատությունից: Մի քանի անգամ ասացին կարող ես գնալ, բայց երբ ուզում էի դուրս գալ, չէին թողնում, հետո հասկացան` չափը շատ են անցնում, ինձ բաց թողեցին»:

Ա. Կիվիրյանը դիմելու է դատաբժշկի. «Այսօր գնացի այնտեղª շատ հերթ էր , ստիպված վաղն էլ կգնամ: Իսկ ապօրինություններ կատարած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու եւ իմ իրավունքների վերականգնման հարցով կզբաղվի իմ փաստաբանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031