Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում

Օգոստոս 03,2013 09:41

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն դիմել է երկրի դատախազությանը եւ ոստիկանությանն ու խնդրել, որ «վերջ տրվեն իր հանդեպ անօրինականություններին» vesti.az-ին հղում անելով, գրում է «Ազգը»:

Գործակալությունը տարածել է այդ բովանդակությամբ մի «փաստաթուղթ», որից պարզվում է հետեւյալը. Ռիշկան բնակավայրի` Աուրելիա Գրիգորիուին սեփականության իրավունքով պատկանող տուն փորձել է մուտք գործել ոստիկանության աշխատակից Միխայիլ Վասուլյանը` պատճառաբանելով, թե «բնակիչներից կան բողոքներ, որ օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն անօգնական է թողել 80-ամյա մորը, իսկ վերջինս էլ բնակարանում շներ է պահում եւ ստեղծում հակասանիտարական վիճակ»:

Աուրելիա Գրիգորիուն փաստորեն որեւէ այլ երկրում, նույնիսկ հարազատ Ռումինիայում իր համար «անօրինություններից պաշտպանված» ապագա չի տեսնում, բացի Ադրբեջանից: Նա չի բացառել, որ դիմի Ադրբեջանի ղեկավարությանը`«խնդրելով քաղաքական ապաստան տալ ընտանիքին եւ իրեն»: Ըստ էության, ասվածը կարելի է համարել «խոստովանական ցուցմունք»: Այդ կերպ նա հաստատում է, որ Երեւանում ելույթ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համաձայնությամբ կամ ուղղակի կատարել պաշտոնական Բաքվի ցանկությունը:

Բացառված չէ, որ իրավիճակին փորձեն միջամտել նաեւ ադրբեջանական հատուկ ծառայությունները` քողարկվելով Մոլդովայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո, որպեսզի Քիշնեւում սադրեն հայ-ադրբեջանական լարվածություն: Այնպես որ, թվում է, անհրաժեշտություն կա Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան խնդրելու մասին Աուրելիա Գրիգորիու հայտարարությանն ու դրանից ենթադրվող զարգացումներին նայելու լրջորեն:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031